Կիտրոնը միայն ուտելու ու կերակուրների մեջ օգտագործելու համար չէ։ Այն կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով, այդ թվում՝ առողջության ու գեղեցկության համար։ Այս հիանալի մթերքն ունի ամրացնող, ախտահանող ու պայծառեցնող ունակություններ, այնպես որ, այն կարող եք օգտագործել մազերի, մաշկի ու եղունգների համար։

Ահա կիտրոնն օգտագործելու 7 նոր եղանակ.

Դեմքի տոնիկ

Կիտրոնի հյութը դեմքի հիանալի տոնիկ է։ Այն մաշկին փայլ է տալիս ու ուժեղացնում է այն։ Դուք կարող եք կիտրոնի հյութը բամբակի օգնությամբ քսել դեմքին, ու ավելի լավ կլինի դա անել քնելուց առաջ։ Առավոտյան լվացեք դեմքը ու քսեք արևապաշտպան քսուք։ Մի քանի օրում արդյունքն արդեն նկատելի կլինի։

Շրթունքի խոնավեցնող միջոց

Շրթունքները կարող են ճաքճքել բազում պատճառներով՝ ցրտից կամ վիտամինների պակասից, կամ էլ միգուցե Ձեր շրթունքները բնականից չոր են։ Սակայն կա խնդիրը լուծելու հեշտ միջոց՝ կիտրոնը։ Պարզապես պետք է վերցնել մի կտոր ու քնելուց առաջ քսել շրթունքներին։ Մի քանի օր նույնն անելով՝ Դուք կզգաք, որ Ձեր շրթունքները փափուկ են, լավ տեսք ունեն ու այլևս չեն ճաքճքում։

Մազերի գունաբացում

Եթե ուզում եք բացացնել մազերի երանգը 1 կամ 2 տոնով, պարզապես կիտրոնի հյութ լցրեք դրանց վրա ու գնացեք արևի տակ զբոսնելու։ Շուտով Ձեր մազերը կունենան ավելի բաց ու բնականին մոտ երանգ։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար օգտագործեք այս միջոցը շաբաթը մեկ անգամ։

Սև կետիկների հեռացում

Կիտրոնի հյութը հայտնի է իր հակաբակտերիալ բնույթով ու հիանալի միջոց է՝ յուղոտ դեմքի համար։ Կիտրոնի հյութը կարող է ներթափանցել մաշկի խորքն ու դետոքսացնել այն՝ բնական ճանապարհով։ Պարզապես քսեք հյութը Ձեր մաշկին, թողեք 10 րոպե ու հետո լվացեք այն։ Ավելի լավ է սա անել երեկոյան ու խուսափել հաջորդ օրը ծովափ գնալուց։

Մոռացեք պիգմենտային կետերի մասին

uses_of_lemon_you_never_knew_about_05

Վատ սնունդ, բշտիկներ, արև. այս բոլորը կարող են բացասաբար ազդել մաշկի վրա ու առաջացնել հիպերպիգմենտացիա։ Մուգ կետերը բացացնելու համար փորձեք շաբաթը երկու անգամ կիտրոնի հյութ քսել վնասված տեղերի վրա ու թողնել 15 րոպե։ Հետո անպայման լվացեք ու օգտագործեք արևապաշտպան քսուք։

Եղունգների պայծառեցում ու ամրացում

Մանիկյուրներն ու այլ նյութեր կարող են թուլացնել ու մուգ տեսք տալ եղունգներին։ Փորձե՛ք պարբերաբար 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութ քսել եղունգներին։ Պայծառեցումը վայրկյանական կտեսնեք, բայց ամրացման համար ժամանակ ու անընդհատ կրկնել է պահանջվում, սակայն, այնուամենայնիվ, երկու շաբաթից արդյունքը կտեսնեք։

Բնական դեզոդորանտ

Քրտինքն իրականում անհոտ է. տհաճ հոտի պատճառը բակտերիան է։ Կիտրոնի հյութը հիանալի է՝ մանրէների դեմ պայքարելու համար։ Բացի այդ՝ կիտրոնի հյութը լիանալի միջոց է մաշկի գունը բացացնելու համար։ Կիտրոնի հյութին խառնեք մեղր ու վարսակի ալյուր և օգտագործեք դա որպես սկրաբ կամ էլ դիմակ՝ թողնելով մաշկի վրա մեկ ժամ, հետո լվացեք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել