Լավ, էս «փրկիչների» պահն էլ երեւի առանձին գրեմ (տես նախորդ երեք ստատուսս ու դրանց տակ եղած քննարկումները): Ուրեմն էդ «փրկչի», «առաջնորդապաշտության» կոնցեպցիան մեր ժողովրդի գլխին սարքել են իշխանական քարոզիչները: Իբր մեր հասարակությունն ընդվզել է ոչ թե հանուն իր իրավունքների, ոչ թե հանուն օրինականության եւ արդարության, այլ տարվելով առաջնոդների խարիզմայով: Այսպես են ասել Ստեփան Դեմիրճյանի մասով, հետո՝ Տեր-Պետրոսյանի մասով: Ստացվում է, որ հայ հասարակությունը անազատության արժանի եւ ցածր գիտակցությամբ հասարակություն է, իսկ իշխող եւ մտավորական էլիտաները՝ բարձր գիտակցությամբ տերեր: Բայց սա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ հասարակությունը բոլոր դեպքերում ընտրել է տվյալ պահի ընդդիմության առաջնորդին՝ որպես իշխանության դեմ բողոքի նշան: Երբեք այդ առաջնորդները չէին հավաքի այդքան ձայն, եթե մարդիկ կողմնորոշվեին միայն իրենց դրական վերաբերմունքով: Իսկ որ մարդիկ լուրջ են վերաբերվել միայն նախագահական ընտրություններին եւ հաշվի են առել լիդերի գործոնը, դա էլ բնական է, քանի որ մեր երկիրը նախագահական կառավարմամբ երկիր է: Այնպես որ նրանք, ովքեր հիմա խոսում են «փրկիչների», «առաջնորդների» ժամանակների անցնելու մասին, կամա թե ակամա նպաստում են իշխանության մշտական քարոզչության տարածմանը եւ հաստատմանը: Կարծում եմ՝ սա պարզից էլ պարզ է: Եվ բումերանգի էֆեկտով սա խփելու է բոլոր ընդդիմադիրներին՝ ներկա թե ապագա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել