Hayzinvor.am-ը գրում է.

Զրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանիշքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ  հետ

 Պարոն գնդապետ, զրույցն ուզում եմ սկսել ամենից շատ քննարկվողհարցով՝ ի՞նչ է կատարվում Արցախի սահմանին: Հրետանայինզենքերի կռի՞վ է:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորիցլարվածության աճ է նկատվում:  Ակտիվացել են փոքր տրամաչափիհրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործումականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկայինհրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե  հրետանային մարտեր են: Սակայն, այդբնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի  գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը:Հակառակորդի գլխավոր հարվածի ուղղություններում կամ մեր համապատասխան ուժերի կենտրոնացմանտեղամասերում միջադեպերը լոկալ են: Կարծում եմ՝ հակառակորդի սադրանքներն ավելի քաղաքական ենթատեքստունեն, քան մարտավարական բնագծում որեւէ հաջողություն գրանցելու:

Հուլիսի 4-ին Ադրբեջանը ՏՌ-107 կայանքից հրթիռակոծեց Արցախի դիրքերը: Պաշտոնականհաղորդագրությունում նշվեց, որ հակառակորդը  այդ զինատեսակը վերջին անգամ օգտագործել էր քառօրյապատերազմի ժամանակ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Ես այդ կայանքը բնորոշում եմ որպես «խուլիգանական զենք»: Ինչո՞ւ:  Այն հիմնականում կիրառում են ոչկանոնավոր բանակները: Հրթիռի տրամագիծը 107 մմ է, խոցման հեռահարությունը՝ 11 կիլոմետր, ճշգրտությունը ցածրէ: Շարժունակ է՝ հակառակորդը հիմնականում տեղադրում է մեքենաների թափքում: Այն ավելի հոգեբանականներազդեցության գործիք է:  Մեր ինժեներական կառույցները թույլ են տալիս պաշտպանվելու այդ զենքից:Անհրաժեշտ է միայն ժամանակին կազմակերպել անձնակազմի պաշտպանությունը, հետախուզում իրականացնել եւոչնչացնել կրակակետը: Կարող ենք մարտական հերթապահությունում ընդգրկված միջոցներով շարքից հանել ՏՌ-107համազարկային հրթիռային կայանքները, ինչն էլ արվել է:

Ի դեպ, ադրբեջանական մամուլը վայնասուն  էր բարձրացրել, թե  խաղաղ բնակավայրի վրա ենք կրակել:

Հակառակորդն ընտրել է ստոր մարտավարություն. կարծես միտումնավոր՝ կրակակետերը տեղակայում էհատկապես խիտ բնակեցված բնակավայրերում: Ճնշելով դրանք՝ չի բացառվում, որ արկերից մեկը վնասի նաեւտները: Դիտարկենք սովորական արկի տեխնիկական տվյալները. ցանկացած բեկոր մոտ 200 մետր հարվածիշառավիղ ունի: Իսկ հակառակորդը կրակային  միջոցը տեղակայում է բնակելի տեղամասից 80 մետր հեռավորությանվրա: Եթե անգամ գերճշգրիտ գործենք, վնասելու հավանականությունը մեծ է: Այսինքն՝ ադրբեջանական բանակնստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք անխուսափելիորեն հարվածի տակ են դնում սեփական բնակչությանը: Մենքոչ մի պասիվ զենքի վրա կրակ չենք բացում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ճնշել կամ ոչնչացնել ցանկացած ակտիվկրակակետ: Արցախի պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում միայն, երբ հակառակորդինարժանի հակահարված ենք տալիս: Կտրուկ գործողությունները շատ ավելի արդյունավետ  են, քան սաստող կոչերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել