ԱՀ քարոզչամեքենայի ստեղծած «ԱՀ ամենահաղթ բանակի» առասպելը վերջին շրջանում վարկաբեկվել է և այլևս հավատ չի ներշնչում ադրբեջանական հասարակությանը, ուստի ԱՀ-ում որոշել են հիմա էլ սեփական հասարակությանն առժամանակ ուրախացնել «ներքին խժդժությունների շրջան ապրող հայկական բանակի» հեքիաթով։

Ադրբեջանական քարոզչամեքենայի որոշ հարթակներ վերջին մի քանի օրերի ընթացքում տարածում են հայկական բանակի մասին կեղծ լուրեր՝ որպես սկզբնաղբյուր օգտագործելով «Սոցիալական ցանցի հայ օգտատերերը գրում են, որ․․․», «Սոցիալական ցանցի այսինչ անուն-ազգանվամբ հայ օգտատերն իր էջում գրել է, որ․․․» և նմանատիպ արտահայտություններ։

Մի գրառման շրջանակում դժվար է նկարագրել այն բոլոր մանրամասները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի փնթիությամբ են սարքվում այդպիսի լուրերն ու շպրտվում ադրբեջանական լսարանի առաջ։ Նշեմ միայն մեկը․ նշվում է «հայ օգտատիրոջ» հազվադեպ հանդիպող մի անուն-ազգանուն, սակայն տարբեր սոցցանցերում նշված անվամբ օգտատերերի էջերում նմանատիպ գրառում չի հանդիպում։

Սցենարը պարզ է, ինչպես ցերեկվա լույսը․ այդպիսի լուրեր մշակող և շրջանառության մեջ ռեսուրսների խմբագիր հորջորջված Էյնուլլա Ֆաթուլաևը ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատվերով ադրբեջանական լսարանին կերակրում է ստահոդ լուրերով՝ փորձելով ստեղծել «հայկական բանակի ներսում առկա անհաշտության մթնոլորտի» պատրանք սեփական հասարակության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել