Yerkir.am-ը գրում է.
Հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում դանակահարված հոգեբան Ռուբեն Պողոսյանն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին թիվ 1 համալասարանական հիվանդանոցից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա Ռուբեն Պողոսյանը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Նշենք, որ հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանն «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել