«Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաս­տելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափան­ման միջոց կալանքը երեկ ևս երկու ամսով երկարաձգվել է:

 Այս տեղեկությունը մեր զրույ­ցում հաստատեց գործով մե­ղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմեն Ֆանյանը: Վերջինը, սակայն, նախաքննու­թյան գաղտնիքից ելնելով՝ չասաց, թե նախաքննական մար­մինն այս անգամ ինչ հիմնավո­րումներ է ներկայացրել կալան­քը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաև ասաց, որ իր պաշտ­պանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվ­տանգության համար, ուստի պահանջել էր իրեն մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դա­տարանի որոշումը:

 Խմբին օժանդակելու մեջ մե­ղադրվող Զոհրաբ Դումաշյանի կալանքը նույնպես երկարաձգ­վել է: Նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ երեկ ներկայացրել են այլընտրան­քային խափանման միջոց, գրավ 10 միլիոն դրամի չափով, սակայն դատարանը մերժել է այն: Խչեյանը նույնպես պատ­րաստվում է բողոքարկվել դատարանի որոշումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել