«Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակեր­պության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված, «Գազպրոմ Արմենիա» ընկերու­թյան հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր: Մոտ մեկ ամիս նախապատրաստ­վող գործընթացի ժամանակ ՊԵԿ-ից հերքում էին, թե Ունանյանը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ: Այժմ արդեն տեղեկատվությունը հաստատվեց և հրապարակվեց: «Գազպրոմի» կայքում երեկ արդեն նոր գլխավոր հաշվապա­հի անունը կար՝ Վարդան Նաչարյան, ով առայժմ պաշտոնակատար է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել