Սաուդյան Արաբիայում կարճ կիսաշրջազգեստով զբոսնելու համար ձերբակալված կնոջն ազատ են արձակել առանց որևէ պատիժ սահմանելու: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարության հաղորդագրությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել կնոջ ձերբակալության մասին, իսկ նախօրեին հաղորդվում էր, որ Էր-Ռիադի ոստիկանությունը որոնում է տեսանյութում պատկերվող կնոջը, որի մասնակցությամբ հոլովակը հրապարակվել էր Twitter սոցցանցում:

Ուշայկիր հնագույն քաղաքի փողոցում կարճ կիսաշրջազգեստով զբոսնող աղջիկը նշել է, որ տեսանյութը հրապարակվել է առանց իր իմացության:

Ինչպես հայտնի է, սաուդացի կանայք պարտավոր են աբայա (երկար լայն զգեստ) կրել և ծածկել իրենց վարսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել