Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է վերամշակել Galaxy Note 7 առաջատար սմարթֆոնները, որոնք խափանումից հետո չի հաջողվել վերականգնել:

Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, մտադիր է այդ աշխատանքի ժամանակ մինչև 157 տոննա թանկարժեք մետաղներ դուրս բերել, այդ թվում` ոսկի, արծաթ, պղինձ և կոբալտ:

Վերամշակման ընթացակարգը կսկսվի մինչև այս տարվա հուլիսի վերջ: Galaxy Note 7 սմարթֆոնների մի մասը կրկնակի վաճառքի է հանվել վերանորոգումից հետո, սակայն գաջեթները սահմանափակ քանակով են վերաթողարկվել: Մինչդեռ շուկայից անցյալ տարի ետ էին կանչվել 4.3 մլն սմարթֆոն:

Նշվում է, որ թանկարժեք մետաղների առանձնացման նպատակով սարքավորումների վերամշակումը չի վերադարձնի արտադրողի 5.4 մլրդ դոլարի վնասը, որը հասցրել էր Galaxy Note 7-ի խափանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել