Ամերիկյան Forbes հանդեսը ներկայացրել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող աստղերի 2017 թվականի ցանկը:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, առաջին տեղը ցանկում զբաղեցրել է հոգեբան և հաղորդավար Ֆիլ ՄքԳրոուն` 79 մլն դոլարով: Նրան հաջորդում է հանրահայտ հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսը` 77 մլն դոլարով:

Առաջատար եռյակը եզրափակում է կատակերգու և սցենարիստ Ջերի Սայնֆելդը ($69 մլն): Նրան հաջորդում են շեֆ-խոհարար Գորդոն Ռեմսին ($60 մլն), հաղորդավար և պրոդյուսեր Ռայան Սիքրեսթը ($58 մլն):

Առաջին տասնյակում են նաև կատակերգու Լուիս Սիքեյը ($52 մլն), փաստաբան և հաղորդավարուհի Ջուդիթ Շեյդլինը ($47 մլն), Քիմ Քարդաշյանը ($45.5 մլն), պրոդյուսեր Սայմոն Քոուելը ($43.5 մլն) և հաղորդավար Սթիվ Հարվին ($42.5 մլն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել