Ամառը հիանալի շրջան է, երբ մենք կարող ենք ուտել համեղ մրգեր և բանջարեղեն, ստանալ մեծ քանակով վիտամիններ և դրա հետ մեկտեղ չգիրանալ: Այնուամենայնիվ, մթերքների ընտրության հարցում ամռանը պետք է զգույշ լինել, քանի որ հաճախակի են լինում փչացած մթերքների պատճառով թունավորումները:

Առաջին հերթին պետք է ուտել այն մթերքները, որոնք կլրացնեն օրգանիզմի հանքային նյութերի ու ջրի պակասը:
Այդպիսի հատկություն ունեն մրգերն ու պտուղները, հատկապես սեխ, ձմերուկ, տանձ, խնձոր, ծիրան, ելակ, ազնվամորի և այլն:

Շատ կարևոր է նաև բանջարեղենը՝ վարունգ, պոմիդոր, տաքդեղ, սամիթ, մաղադանոս, նեխուր, անանուխ: Չմոռանանք սպանախի մասին, որը հարուստ է մագնիումով ու լյութեինով, որոնք պաշտպանում են մեր մաշկն ու աչքերը արևի ճառագայթներից:

Անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների՝

  1. Ավելի շատ հեղուկ օգտագործել. գերադասելի է ջուր և ոչ քաղցր կանաչ թեյ:
  2. Հրաժարվել բարձր կալորիականություն ունեցող սննդից, հատկապես խմորեղենից:
  3. Սնունդ ընդունել օրվա համեմատաբար զով ժամերին:
  4. Օգտագործել ավելի շատ վիտամիններով հարուստ սննդամթերք, այն է՝ միրգ և բանջարեղեն. անհրաժեշտ է հիշել, որ դրանք օգտագործելուց առաջ պետք է լավ լվանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել