Խմեք շատ հեղուկ և կերեք մրգեր անսահմանափակ քանակությամբ. դրանք հանքային աղերի և վիտամինների աղբյուր են: Խմեք սենյակային ջերմաստիճանի ջուր և չգազավորված հանքային ջրեր, սակայն ավելի լավ է թեյը և կիտրոնով ջուրը: Խուսափեք նռան և խաղողի հյութերց, սակայն նարնջի և թուրինջի հյութերը շատ լավ են։

1. Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից: Ավելի լավ է՝ լինեք ստվերում:

2. Քիչ եղեք փողոցում:

3. Ծածկեք գլուխը, հատկապես 55 տարեկանից հետո: Քայլեք հովանոցով:

4. Ֆիզիկապես մի ծանրաբեռնվեք: Շոգը սրտի և անոթների համար արդեն ծանրաբեռնվածություն է:

5. Քիչ եղեք ավտոմեքենայի ղեկին: Շոգը թուլացնում է ուշադրությունը և ռեակցիան:

6. Շոգին մտավոր լարվածությունը ազդում է նյարդային համակարգի վրա: 33°С-ից հետո հարկավոր է ցերեկը հանգստանալ: Իզուր չէ, որ շոգ երկրներում մտածել են սիեստան:

7. Կրեք բաց գույնի ազատ հագուստ:

8. Մի՛ օգտագործեք ալկոհոլ: Սահմանափակեք ծխելը կամ հրաժարվեք դրանից:

9. Շոգ եղանակին հիպերտոնիկներին և սրտային հիվանդներին պետք է օգտագործել բժշկի նշանակած դեղերը և հետը միշտ ունենալ ասպիրին: Սրտայիններին խորհուրդ չի տրվում շոգից փրկվել սառը ջրում. այն կարող է անոթների սպազմ առաջացնել:

10. Շաքարախտով հիվանդները պետք է ավելի ուշադիր լինեն և չմոռանան դեղերը ընդունել: Հաշվի առեք, որ շոգին ինսուլինն ավելի թույլ է գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել