Tert.am-ը գրում է.
 Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվողներից 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: 

Դատական նիստը հերթական անգամ ընդմիջվել էր պաշտպանների վարքը քննելու և որոշում կայացնելու համար, որովհետև պաշտպաններ Աննա Ջուվանովան, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գևորգյանը, Արա Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը և Ինեսսա Պետրոսյանը բոյկոտել էին նիստն ու լքել նիստերի դահլիճը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նշված իննը պաշտպանների նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:

Դատարանն արձանագրեց, որ Վարուժան Ավետիսյանի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Արա Զաքարյանը համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ անգամ անընդմեջ չեն ներկայանում դատական նիստին: 
Դատավորն ամբաստանյալներին բացատրեց, որ նման դեպքերում դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով՝ պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել