Panorama.am-ը գրում է.
ՊՊԾ գնդի գրավման գործով 14 անդամի դատավարության ժամանակ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով, որ 9 փաստաբանով հեռանում են նիստերի դահլիճից: 

Նա հանդես եկավ հայտարարությամբ. «Նախագահող դատավորը կարդագրիչների զեկուցագրի հիման վրա դատական ակտ կայացեց, առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու և խորհրդակցական սենյակ հեռանալու նախագահողը մեր գործընկերների նկատմամբ սանկցիա կիրառեց: Որոշումները հրապարակելուց հետո դատարանն արգելեց իր գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնել և լռելու ապօրինի պահանջ էր ներկայացնում պաշտպանների նկատմամբ: Ապօրինի պահանջին չենթարկվելու համար երեք պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում, հեռացավ խորհրդակցական սենյակ պաշտան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշում կայացնելու վերաբերյալ:

Բացի այդ, լրացել է ամբաստանյալների նկատամամբ ապօրինի կիրառված սանկցիայի ժամկետը, նրանք միևնույնն է չեն ներկայանում և չեն մասնակցում դատական նիստերին:

Նման պայմաններում մեր ներկայությունը դատական նիստին դառնում է ինքնանպատակ, ձևական, հակասում է պաշտպանյալների շահերին, կոպտորեն  խախտվում են մեր պաշտպանյալների իրավունքները: Հեռանալով դատարանից՝ միջնորդում ենք հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ապահովումը և դադարեցնել բերը նշված ապօրինությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել