Այսօր՝ հուլիսի 19-ին, Թուրքիան կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում անկախության հանրաքվեի անցկացման վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, քրդական տարածաշրջանային կառավարությունն անցած ամիս հայտարարեց, որ սույն թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնելու են անկախության հանրաքվե, ինչին շատ ցավագին արձագանքեց Թուրքիան:
«Մեր արտաքին քաղաքականության անխախտ սկզբունքն է Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանումը և ամեն հնարավորն անել, որ պահպանվի Իրաքի ամբողջականությունը»,- այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Հուսեյին Մույթյուօղլուն: 
«Մենք դեմ ենք Իրաքյան քրդական տարածաշրջանում անկախության հանրաքվե անցկացման որոշմանը, և մեր նախնական դիրքորոշման մեջ փոփոխություն չկա»,- հստակեցրել է նա:
Թուրքիայում մի քանի վերլուծաբաներ կարծում էին, որ Թուրքիան կարող է ճանաչել Իրաքյան Քուրդիստանի անկախությունը, սակայն այս հայտարարությունը և մելիմեջլիսում Քուրդիստան բառի օգտագործման արգելքը լրիվ հակառակն է ապացուցում: Իսկ ահա ԱԳՆ-ի պաշտոնյայի վերջին հայտարարությունն ամեն ինչ իր տեղն է գցում. «Անկախության հանրաքվեն կլինի լուրջ սխալ, որը կհանգեցնի անցանկալի արդյունքների տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առումով»:
Այսինքն՝ Թուրքիան սպառնում է պատերազմով և տարածաշրջանում նոր, ակտիվ ռազմական գործողության ևս մեկ օջախի ավելացումով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել