«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Դպրոցում, երևի 7-8-րդ դասարանում, ինչ-որ մի առիթով ասացի «անձամբ ինձ թվում է...», ուսուցչուհին ինձ խիստ տոնով ընդհատեց, ասելով. «Անձամբ քեզ ոչ մի բան չի կարող թվալ, սկզբից դպրոցն ավարտիր, հետո անձամբ քո անունից խոսիր»: Հիմա, երբ ես դպրոցը վաղուց արդեն ավարտել եմ, ինձ թույլ տամ ասել՝ պետք չէ ոչ մեկին սպառնալ հա­սարակական պարսավանքով:               
 
Վերջերս, օրինակ, «հայու գենի» ջատագովները նման սպառնալիք են հնչեցրել «Մեդիա կենտրոնին»՝ վիճահարույց Ֆիլմը ցույց տալու մտադրության համար:
 
Ընդհանրապես այդ «ջատագովների» արտահայ­տած մտքերը բավականին զավեշտալի են: Կիրակի օրն անցավ Երևանյան գունազարդ վազքարշավը, որի ընթացքում երիտասարդներն իրար վրա ներկ են շփում: Բայց, քանի որ այն անգլերեն կոչվում էր Yerevan Color ran, color («գույն», «գունավոր»), բառը կապվեց ծիածանի գույների հետ, իսկ վերջինս` ԼԳԲՏ համայնքի դրոշի հետ, և պարզվեց, որ վազ­քարշավը նույնպես չի տեղավորվում «հայու գենի» շր­ջանակներում: Լավ է, «հասարակական պարսավան­քին» գործը չհասավ:
 
Գերմանացի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմը գրում էր. «Արդյոք պարտադի՞ր է, որ անկախությունն ու ազատությունը նույնականացվեն մեկուսացման և վախի հետ: Թե՞ հնարավոր է դրական ազատության իրավիճակ, որում անհատը գոյություն ունի որպես անկախ անձնավորություն, բայց ոչ մեկուսացված, այլ աշխարհի, այլ մարդկանց և բնության հետ միացած: Կարծում եմ՝ այդ հարցին կարելի է դրական պատաս­խան տաք»: Հա, մոռացա, Ֆրոմն ազգությամբ հրեա էր, իսկ, ըստ «հայու գենի» տեսության, հրեաները վատ մարդիկ են, Հայոց ցեղասպանություն են կազ­մակերպել, հետևաբար՝ նրանց բոլոր ասածները սխալ են:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել