Լավ, մի անգամ էլ փորձեմ մի պարզ բան բացատրել, չնայած կարծում եմ՝ անհույս է արդեն: Երբ որեւէ ընդդիմություն անընդհատ տարբերություն է դնում իր եւ նախորդ բոլոր նմանատիպ ընդդիմադիր շարժումների միջեւ, հարցն այն չէ, թե ինչ-որ մեկը կարող է նեղվել դրանից, կամ որ դա բարոյական չէ: Սրանք հարցի ոչ քաղաքական կողմերն են: Քաղաքական կողմն այն է, որ դու դրանով ընդամենն անուղղակիորեն հետին թվով հաստատում ես իշխանության քարոզչամեքենայի պնդումները ընդդիմադիր շարժումների մասին: Այսպես, երբ ասում ես, թե «ներկայիս պայքարը տարբերվում է 1996, 1998, 2003 եւ 2008 թվականների շարժումներից: Կան մարդիկ, որ պայքարել են ինձնից առաջ: Ես կարող եմ ասել, թե ինչումն է տարբերությունը: Այժմ չկա անունների եւ անհատների պայքար: Սա ողջ ժողովրդի պայքարն է», նշանակում է, որ նախորդները եղել են անունների եւ անհատների պայքարներ, այլ ոչ թե ժողովրդի, ինչը եւ միշտ փորձել է ապացուցել իշխանությունը, եւ ինչը միշտ հերքել է ընդդիմությունը: Նմանապես եւ բոլոր մյուս այսպիսի դեպքերում (ասենք, երբ ասում ես, թե այս պայքարը ամենասահմանադրական ու խաղաղն է եւ այլն): Մարդկանց թվում է, որ սրանք ինչ-որ աննշան, երկրորդական խնդիրներ են, բայց սա առանցքային քաղաքական հարց է: Եթե սա ոչ թե մեկ կամ երկու անգամ ասված ֆրազներ են, այլ կազմում եմ մեկ ամսվա ասելիքիդ կառուցվածքային առանցքներից մեկը, ապա չգիտեմ՝ ո՞նց կոչեմ այն մադուն, որի մոտ կասկածներ չեն առաջանում, որ սա գիտակցված ու մտածված մոտեցում է եւ համագործակցություն իշխանության հետ: Դե կամ էլ քաղաքական եւ մարդկային անմեղսունակության վկայություն է, ինչ ասեմ: Բարի լույս, ազգդ իմ, որ ամենայն հավանականությամբ, էլի առանց խորանալու գրածիս մեջ, էս գրառմանս տակ տանելու է խոսակցությունը բուն թեմայից դուրս:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել