«Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով  հողատարածք է նվիրաբերվելու:  Հողատարածքը գտնվում է  Էջմիածնի սուրբ Գայանե վանքի  հարևանությամբ և  զբաղեցնում է 1.4 հետկար մակերես:
 
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ հողատարածքը եկեղեցուն հատկացնելու խնդրանքով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսը:  Եկեղեցին մտադիր է այդ տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել:  Հողատարածքը դեռ գտնվում է կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման  վարչության տնօրինության տակ և հատկացված է «Երկրագործության և  բույսերի պաշտպանության  գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:  Գիտական կենտրոնին հատկացված է ընդհանուր  մոտ 5 հեկտար տարածք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել