Այսուհետ Թուրքիայի դպրոցներում 5-9 դասարաններում կներդրվի նոր ուսումնական ծրագիր, ըստ որի՝ դպրոցները կշարժվեն «իսլամական օրենքներով», և կուսուցանվի ջիհադի ուսմունքը: Նշեմ, որ, ըստ Ղուրանի, յուրաքանչյուր մուսուլման պետք է ներդրում ունենա իսլամի տարածման, պահպանման գործում, իսկ վտանգի դեպքում դուրս գա զինված պայքարի: Հենց սրանք էլ կոչվում են ջիհադներ: 
Բացի այդ՝ նախատեսվում է դպրոցներում ունենալ նաև աղոթասենյակներ: Այս ծրագիրը Թուրքիայում կներդրվի 2018-19 ուսումնական տարվանից: Ծրագրով նաև նախատեսվում է անդրադարձ PKK-ին, ֆեթուլլահիստներին և ԻՊ-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել