«ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ: «Մոսկվայի այս կեցվածքը ինձ հիշեցնում են 2012-2013 թթ. Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումները: Այն ժամանակ էլ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ կանխել Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը և դրա համար կիրառում էր ճնշ­ման տարբեր գործիքներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ Հայաստանի ռուսիֆիկացման և soft power-ի միջոցով Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ դրական իմիջ ապահովելու խնդիրը վաղուց է դրել և Հայաստանին իր ուղեծրում պահելու Կրեմլի քաղաքականությու­նը վերջին տարիներին ավելի է ուժեղացել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել