«Երեք ամիս առաջ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարել էր, որ 3 օր ռուս-վրացական սահմանին կանգնեցված ապրանքը՝ շաքարավազը, անցնելով բոլոր ստուգումները, «չերևացող» ձեռքի շնորհիվ հետ ուղարկվեց, իսկ ռուս գործընկերները հրաժարվեցին շարունակել՝ տեղ հասցնելը համարելով անհնարին:
 
«Հայազնի» անդամը նաև գրել էր, որ տեղի ունեցածի մասին մանրամասն կներկայացնի հաշվետվություն: «Իրավունքի» տեղեկություններով՝ «Հայազնի» անդամը օգոստոսին կներկայացնի մանրակրկիտ ուսումնասիրություն, թե ում «թեթև» ձեռքով հետ ուղարկվեց ապրանքը:
 
Կուսակցականի նպատակն է կոտրել Հայաստանում մոնոպոլիաները՝ մասնավորապես շաքարային «իմպերիան», որի ղեկավարը պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանն է: Հայտնի է, որ շաքար ներկրելու մենաշնորհը նրանն է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ ամիս «Հայազնը» լուծարվեց ու միացավ ՍԴՀԿ-ին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել