«Գրեթե միշտ սկանդալների կենտրոնում գտնվող՝ Արա­րատի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի ունեցվածքին չափ ու սահման չկա:
 
Վերջինս, 2017 թվականին ստան­ձնելով Արարատի մարզպետի պաշտոնը, հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա է հողամաս և տնտեսական այլ շի­նություններ: Նա ունի երկու բնա­կարան՝ բազմաբնակարան շեն­քում, մեկ հողամաս, այգիներ, հա­սարակական և արտադրական նշանակության շինություններ:
 
Գրիգորյանն ունի LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մար­դատար երեք ավտոմեքենա և ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա:
 
Գրիգորյանի կանխիկ դրամա­կան միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռու­սական ռուբլի և 961 մլն ՀՀ դրամ:
 
Գրիգորյանի տարեկան եկամուտը 77 մլն դրամ է, որից 30 մլն-ը երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլն-ն այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից:
 
Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձ­նելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նա­խարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճ­ման կարգով փոփոխության են են­թարկվել միայն դրամական մի­ջոցները:
 
Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեց­նում էր «Ավշարի» գինու գործարա­նի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել