«Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթաց­քում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու:
 
Մանրամասնեցին, որ այն ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման՝ կառավարության կողմից հաս­տատված ծրագրի մեջ և պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով:
 
«Դա պետք է լինի սեյսմա­կայունության ժամանակակից սկզբունքներին համապատաս­խան»,- ասաց վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելե­լով, որ նշված ծրագրում ընդգրկված է երևանյան 14 դպրոց: Նշենք, որ «Հանրակրթական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում առաջնահերթ ամրացվելիք կամ կառուցվելիք դպրոցները 20- ն են, թեպետ վթարային է համարվում ավելի քան 420 այդպի­սի շենք: Ծրագրի իրագործումը նախատեսված է 2015-2030 թվականներին: Քանդված համար 135 դպրոցում վերջին ու­սումնական տարվա դրությամբ սովորել է 1 288 աշակերտ: Մինչև նոր շենքի կառուցումը նրանք ուսումը կշարունակեն հանրակրթական այլ հաստատություններում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել