Newsyou.info-ի փոխանցմամբ՝ գիտնականները պնդում են, որ օրական 3 դեղձ ուտելը կանգնեցնում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների տարածումը և մետաստազների առաջացումը:

Գիտնականները նման եզրահանգման են եկել մկների վրա կատարած փորձերի շնորհիվ:

Տեխասում գործող AgriLife հետազոտական կենտրոնի գիտնականները հստակեցրել են, որ նման արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օրական ուտել 2.58 դեղձ:

Դեղձը պարունակում է քիմիական միավորումներ, որոնք ունակ են ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ չշոշափելով նորմալ և առողջ բջիջները: Գիտնականները կանանց խորհուրդ են տվել ուտել ավելի շատ դեղձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել