Հանրահայտ մոդել Միրանդա Քերը պաշտոնապես կապել է կյանքը Snapchat հավելվածի հիմնադիր Էվան Սփայգելի հետ:

Եվ նա թույլ չի տալիս, որ իր երկրպագուներն անտեղյակ մնան իր կյանքի կարևորագույն օրվա մանրամասներից: Միրանդան մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ զույգը շլացուցիչ տեսք ունի:

Առաջինը Միրանդան հրապարակել է ամուսնու հետ այս լուսանկարը՝ շրջապատված գեղեցիկ ծաղիկներով:

Նա նաև կիսվել է այս սնափով, որտեղ զույգն իր տանն է՝ տանը, որտեղ անց են կացրել հարսանեկան արարողությունը 45 ընկերների և իրենց ընտանիքների հետ միասին:

Եվ վերջին լուսանկարում Միրանդան Dior-ի գեղարվեստական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի հետ է: Վերջինս ձևավորել է մոդելի անկրկնելի հարսանեկան գեստը:

Միրանդան վերջերս ասել է, որ երազում էր այն մասին, որ իր հարսանեկան զգեստը Dior-ի ձևավորմամբ լինի: Նա և Մարիան միասին են նկարել զգեստի նախատիպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել