Life.panorama.am-ը գրում է.
Այսօր հաղորդավարուհի Անի Դաշյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Անիի համար տարեդարձի ամենամեծ նվերն այն հայրենիքում անցկացնելն է, որի մասին հաղորդավարուհին պատմել է Life.panorama.am-ին:

«Աննկարագրելի երջանկություն է հայրենիքում լինելը, հատկապես՝ ծննդյանս օրը: Շատ ուրախ եմ, լավ տրամադրությամբ կեսգիշերից սկսել ենք տոնել, իսկ օրը դեռ առջևում է»,- նշեց Անին՝ հավելելով, որ երեկոյան տոնական օրը կանցկացնի երևանյան ռեստորաններից մեկում՝ ընկերների և մտերիմների շրջապատում:

Անին օրերս է վերադարձել Երևան, հետադարձ տոմսի մասին էլ դեռ չի մտածում.

«Երևան եկել եմ որդուս՝ Ռոբերտիս հետ, շուտով մի քանի օրով մեզ կմիանա նաև մեր պապան. քանի որ ամուսինս աշխատանքի է, երկար ժամանակով չի կարող բացակայել: Ընդամենը մի քանի օր է, ինչ վայելում եմ Երևանյան շոգ ամառն ու հետադարձի մասին դեռ չեմ մտածում»,- նկատեց նա:

Հոբելյարը շատ բարեմաղթանքներ այսօր կլսի, իսկ ինքն իրեն ցանկանում է ոչ նյութական մաղթանքներ.«Ինքս ինձ մաղթում եմ շա՜տ առողջություն, որպեսզի մեծացնեմ բալիկիս ու միշտ լինեմ իր, ամուսնուս ու հարազատներիս կողքին»,- նշեց Անին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել