Զարմանալի է, թե ինչպիսի մակարդակի է հասել տեխնոլոգիական զարգացումը: Մեզ այսօր արդեն դժվար է զարմացնելը տարատեսակ գյուտերով կամ գիտական նոու-հաուներով: Սակայն աշխարհում դեռևս կա այնպիսի մի երևույթ, որը կապշեցնի յուրաքանչյուրին: Դժվար է հավատալը, սակայն Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքում տեղակայված են կղզիներ, ավելի կոնկրետ՝ հրաշագեղ ծովածոց՝ բյուրեղյա մաքուր ջրով և սպիտակ ավազով: Այստեղ աճում են իրական արմավենիներ և սավառնում են բազմապիսի էկզոտիկ թռչուններ: Ապշեցուցիչ է վայրը, որտեղ այս հրաշքը գտնվում է:

Գեղատեսիլ կղզիները գտնվում են անշուք ծածկի տակ: Այս շինության մեջ հատկանշականը հենց նրա չափսերն են: Առաջ այն ծառայում էր որպես օդանավերի կառուցման կետ: Դրա երկարությունը հասնում է 360 մետրի, լայնությունը՝ 210 մետրի: Օդանավերի էլլինգի կառավարիչը Cargolifter AG ընկերությունն էր: Ղեկավարները 90-ական թվականներին փորձում էին կրկին կազմակերպել օդանավերի արտադրություն՝ նախատեսված փոքր բեռների տեղափոխման համար: Սակայն միտքն իրականում աննպատակ էր, իսկ կազմակերպությունը շուտով բանկրոտի ենթարկվեց:

Մալայզական Tanjong ընկերության միջոցներով այստեղ հիմնվեց աննախադեպ հանգստավայր, որն ունի իր առանձին միկրոկլիման: Բոլոր լողավազանների կողքին աճում են արևադարձային բույսեր: Արտաքինից տհաճ ծածկի տակ իսկական ջունգլի է ստեղծված՝ էկզոտիկ թռչուններով, այդ թվում նաև՝ իրական վարդագույն ֆլամինգո: Հանգստավայրում կան անգամ արևադարձային միջատներ, որոնց, սակայն, թույլ չեն տալիս «զբոսնել» այցելուների միջով, այլ պահում են հատուկ վայրերում:

Այգին անվանել են «Արևադարձային կղզիներ»: Այստեղ միաժամանակ կարող են գտնվել 6 հազար հանգստացողներ: Կոմպլեքսում գործում է նաև հյուրանոց, սրճարան և բար՝ բարձրորակ սպասարկմամբ: Երեխաները կարող են զվարճանալ խաղահրապարակներում: Վայրի հանգիստ նախընտրողների համար գործում է վրանային փոքրիկ քաղաք:

Կախարդական ծածկի տակ կլոր տարին +26 աստիճան Ցելսիուս ջերմություն է տիրում: Ինչպես երևում է լուսանկարներից, այստեղ հանգստանալ ցանկացողների թիվը շատ մեծ է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ իրական արևադարձային անտառներում հանգստանալու համար անհրաժեշտ է ողջ մոլորակը կտրել-անցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել