Երազները, որտեղ մեզ այցելում են մահացած հարազատները և մտերիմները, բավականին հաճախակի երևույթներ են: Դրանք կարող են լինել բավականին վառ և իրական, այնպես որ, արթնանալով՝ այնպիսի զգացողություն ենք ունենում, ասես իրական ժամանակ ենք անցկացրել մեր մտերիմի հետ, ում կարոտել էին:

Սովորաբար նման երազներ տեսնում ենք մտերիմների մահից հետո: Դրանք շատ ավելին են նշանակում, քան մենք կարծում ենք: Psychology Today ամսագրում վերջերս հրատարակվել է մի հոդված, որտեղ այդ թեմայի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստեր են մեջբերվել:

Պարզվում է՝ նման երազները, որպես կանոն, ունենում են մի քանի ընդհանրություններ: Հաճախ այդ երազներում հարազատ մարդը մեզ երևում է բոլորովին առողջ և նպատակ է ունենում իր այցով սփոփելու վշտի մեջ գտնվող մտերիմներին: Շատ հաճախ երազում երևացող հանգուցյալները նաև իրենց տարիքից երիտասարդ են երևում:

Մեր երազներում նրանց այցելությունների գլխավոր պատճառը մեզ հանգստացնելն ու սփոփելն է: Որոշ դեպքերում նրանք երևում են, որպեսզի իրենց մասին ինչ-որ բան հաղորդեն, օրինակ՝ այն, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, և թե որքան են նրանք մեզ սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել