Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեդեկություններով՝ հուլիսի 15-ին ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Միքայելյանը իր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղում նկատողություն են արել Քաջարան քաղաքի բնակիչներից 24-ամյա Պավել Հակոբյանն ու 24-ամյա Հրանտ Նավասարդյանը։՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Այդ ամենը դուր չի եկել Ա. Միքայելյանին և նրանց միջև վիճաբանություն է առաջացել։
 Միմյանց հարվածներ են տվել, որի ժամանակ էլ Ա. Միքայելյանը հրացանով հարվածներ է հասցրել Պ. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը և նորից կրակոց արձակել, ինչից էլ Հ. Նավասարդյանը ականջի մասում վնասվածքներ է ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել