Ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան, որի հետ Հենրիխ Մխիթարյանն ամռան սկզբին արձակուրդն էր վայելում Հայաստանում, ամուսնանում է Նիկոլայ Բասկովի հետ: Երգիչը Լոպրիրյովային մատանի է նվիրել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում «Ախմատ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսի ժամանակ:

Բասկովը նաև առաջարկել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին դառնալ իրենց հարսանիքի վկան: Կադիրովը համաձայնել է և պնդել, որ հարսանիքը պետք է տեղի ունենա Գրոզնիում: Նա Բասկովի առաջարկի տեսանյութը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Զույգը կամուսնանա հոկտեմբերի 5-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել