Չնայած շատ մարդիկ մտածում են, որ մայրերը երեխայի դաստիարակման գործում առավել կարևոր դեր են խաղում, կան շատ բաներ, որոնք ավելի լավ ստացվում են հայրերի մոտ, հատկապես, երբ խոսքը տղա երեխաների մասին է։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 8 բաներ, որոնք յուրաքանչյուր հայր պետք է սովորեցնի իր որդուն։

1. Իմանալ ինչպես հաղթել և պարտվել


Ընկերներին զուգահեռ՝ երեխաների գլխավոր մրցակիցը զանազան խաղերում հայրն է։ Այդ խաղերի շնորհիվ կարելի է սովորեցնել երեխային հաղթանակի հասնելու դժվարությունները և դրա բերկրանքը։ Բացի այդ՝ պետք է սովորեցնել նաև պարտվել իմանալ, և երեխայի մոտ ստեղծել չհանձնվող մարդու հոգեբանություն։

2. Ճիշտ մոտեցում կանանց հանդեպ

Մայրը կարող է ասել, թե ինչպես պետք է տղամարդը վարվի կանանց հետ, սակայն ավելի արդյունավետ կլինի, եթե հայրը դա ցույց տա սեփական օրինակով։

3. Տղամարդավարի խոսակցություն սիրո մասին

Երբ ժամանակը գա, հայրը պետք է սովորեցնի, թե ինչ է նշանակում սիրելը և սիրված լինելը։

4. Պետք եղած ժամանակ պաշտպանվել


Հայրը միակ մարդն է, ով կարող է սովորեցնել իր տղային պետք եղած ժամանակ պաշտպանել ինքն իրեն, ամուր կանգնել ոտքերի վրա և անել այնպես, ինչպես ճիշտ է։

5. Օգնել գտնել սեփական աշխարհայացը

Սա անելու համար մեծ ջանքեր պետք չեն։ Պարզապես ժամանակ առ ժամանակ խոսեք երեխայի հետ։

6. Լցնել երեխայի կյանքը նոր զգացմունքներով

7. Սովորեցնել նրան տղամարդկանց անհրաժեշտ հնարքներ

Կրակ վառել, մեքենա վերանորոգել և այլն։

8. Սովորեցնել առօրյա գործերը կատարել


Սա, բնականաբար, վերաբերում է փողկապ կապելուն, սափրվելուն և նման բաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել