Հասան Ռուհանին, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտա կոալիցիոն կառավարության ձևավորմանը: 
Օգոստոսի 5-ին տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը: Իսկ մինչ այդ նախագահի թիմը զբաղված է նոր կառավարության ձևավորմանն առնչվող հարցերով: Դեռ նախընտրական քարոզչության ժամանակ Հ. Ռուհանին հայտարարել էր, որ կառավարության ներկայիս կազմը փոփոխության կենթարկվի, որտեղ հիմնականում ընդգրկված կլինեն երիտասարդները:
Վերջին շրջանում Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներով պայմանավորված՝ Հասան Ռուհանին թերևս կփորձի պահպանողականների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել և փոխզիջման արդյունքում կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկել է կառավարության մամլո խոսնակ Մոհամմադ Բաղեր Նոուբախթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել