Երևանի Երիտասարդական մետրոյի անցումում կատարվածին տրվեցին տարբեր գնահատականներ, բայց անդրադարձ չեղավ թերևս ամենակարևորին...

Երբևէ փորձե՞լ եք նկարվել մետրոյի կայարաններից որևէ մեկում: Եթե ոչ, ապա խորհուրդ չեմ տա դա անել: Հակառակ դեպքում շատ արագ կզրկվեք ձեր լուսանկարահանող սարքից կամ կհայտնվեք ոստիկանության բաժնում: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մետրոպոլիտենը հանդիսանում է ռազմական նշանակության ստրատեգիական օբյեկտ: Հնարավոր ռմբակոծության պայմաններում այն կարող է օգտագործվել որպես թաքստոց: Իսկ միլիոնանոց քաղաքաքի դեպքում, ընդունեք, որ շատ կարևոր է թաքստոցի յուրաքանչյուր սանտիմետրը: 

Իշխանությունը բռնազավթողների համար այդ սանտիմետրերը նունպես շատ կարևոր են, ուղղակի ոչ թե ապահովության, այլ հերթական կաշառքը կամ ատկատը ստանալու տեսանկյունից: Սեփական բարեկեցության ապահովման ճանապարհին նրանք Տարոն Մարգարյանի պես կամակատարների միջոցով պատրաստ են անգամ ստրատեգիական օբյեկտները վերածել դախլների՝ չմտածելով հարյուրհազարավոր քաղաքացիների անվտանգության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել