«ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երևանի երեք` «Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ:
 
Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակ է պնդում:
 
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում, բնականաբար, առաջին տուժողը հիվանդն է լինելու: Թեև, նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն: Ի դեպ, հոգեբուժարանների միացման արդյունքում հավանաբար ֆինանսական մուտքերն ու ելքերը կտնօրինվեն «Նուբարաշենի» հոգեբուժարանի ղեկավարության կողմից:
 
Այսինքն՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, կդառնա «սուպերտնօրեն»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել