«Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում և հաշվում կար­կուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մա­սին համաձայնագիր: Մարզպետի գլ­խավորած պատվիրակությունը եղել է Սալինա Մուրզայի աղահանքերում, Սբ. Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյու­ղում և այլն: Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է՝ ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացինե­րին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վա­ճառել, չհաշված կարկուտի հետևան­քով առաջացած վնասները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել