ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն օգոստոսի սկզբին այցելելու է Վրաստան։
Սա ամերիկյան նոր վարչակազմի հետ վրացիների հերթական շփումն է։ Վրաստանի վարչապետին Սպիտակ տանն արդեն իսկ ընդունել են ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։ Պետքարտուղար Թիլերսոնը նշանակվելուց օրեր անց հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին։

Դրանից զատ՝ Ալիևն ու Մամեդյարովը տետ-ա-տետ հասցրել են հանդիպել պետքարտուղար Թիլերսոնին, իսկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Նոր վարչակազմի հետ մեր շփումները դեռևս սահմանափակվել են Սարգսյան-Փենս և Նալբանդյան-Թիլերսոն հեռախոսազրույցներով։ Պետք է ակտիվանալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել