«ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ «հարամել» է ԱԺ խոսնակի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջին պաշտոնական այցը ռազմավարական դաշնակից երկիր: Պետդումայի խոսնա­կը, ի պատասխան Բաբլոյանի՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրա­վունքներով աշխատելու արգելքի մասին հարցին, առաջարկել է Հայաստանի իշ­խանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վա­րորդական իրավունքները: «Երբ մենք քննարկել ենք այդ հարցը, մենք ընդգծել ենք, որ այդ նորմը գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսե­րեն լեզվի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է Սահմանադրությունում, ամրագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը՝ խորհուրդ տալով. «Ես կա­րող եմ միայն մի բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերենը) որպես պաշտոնական լե­զու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապե­տությունը»: Ի տարբերություն իր նախոր­դի՝ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանը գործընկերոջ հետ շփվել է ռուսերենով, մինչդեռ Գրիգորիչը, տարիներ առաջ, երբ ռուսաստանյան էմիսարները կրկին շոշափում էին ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու թեզը, պաշտոնական այցերի ժամանակ հաղորդակցվում էր հայերենով՝ ընդգծե­լով հարգանքը սեփական լեզվի նկատ­մամբ: Դեռ լավ է, որ Բաբլոյանն ու նրան ուղեկցող խորհրդարանական պատվի­րակության մյուս անդամները տեղում հա­կադարձել են ռուս գործընկերոջը՝ ասե­լով, թե նման հարց չկա ու չի կարող լինել մեր օրակարգում, սակայն վարորդների հարցը լուծում չի ստացել: Որոշել են հա­մատեղ աշխատանքային խումբ ձևավորել և քննարկումների արդյունքում գտ­նել լուծումներ: Սակայն ՌԴ պետդուման երկու նիստից հետո արձակուրդ է գնում, և քիչ հավանական է, որ մինչև աշուն կանդրադառնա այս հարցին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել