Վաղ առավոտից մարդիկ գալիս էին ՊՊԾ գունդ՝ իրենց զորակցությունը հայտնելու սպանված ոստիկանների հարազատներին և ծառայակից ընկերներին։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 10 ժամ տևած (կեսօրից մինչև 22։00-ի կողմերը) մարդկանց հոսքը, ըստ ծաղիկների հսկայական սարի, անցնում էր 25 000-ը։
Այս իրողությունն անթաքույց հաճելի էր անձամբ ինձ համար, քանի որ միշտ մտավախություն ունեի ֆեյսբուքյան գաղջն իրական կյանքում տեսնելու։ Սակայն, փառք Աստծո, այն, ինչ ես այսօր տեսա, անչափ հուսադրող և ոգևորող էր։ 
Հ.Գ. Աչքովս ընկավ ինչ-որ մարդկանց փորձեր այսօրվա խորհուրդը «հարամելու» նպատակով իբր մարդկանց «զոռով» բերելու մասին տարածած տխմարությունները։
Բերեք գոնե ՄԵԿ մարդու կոնկրետ օրինակ, ով սրտանց չէր մասնակցում, և ես կգրեմ հրաժարականիս դիմումը։
ԿՈՆԿՐԵՏ ՄԵԿ ՄԱՐԴ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել