«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող մի խումբ պատանիներ ներկայացնում են Հայաստանը Վաշինգթոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիական խաղերին։ Այս մասին տեղեկացրին «Թումո»-ից՝ հավելելով. «Օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցելու են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց
ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Խումբը ներկայացնում է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։ Այսօր կայացած առաջին
փուլի արդյունքներով Հայաստանի թումոյական թիմը առաջատարներից մեկն է։

FIRST Global օլիմպիական խաղերը կտևեն մինչև հուլիսի 18-ը։ Խաղերի ընթացքին կարելի է հետևել և Հայաստանի թիմին սատարել մրցույթի պաշտոնական կենդանի հեռարձակմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել