Նալբանդյան-Մամեդյարով սովորական դարձած հանդիպումները թեև անարդյունավետ են, բայց հարկավոր են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին:
«ԱԳ նախարարների հանդիպումները դեռևս անարդյունավետ են, բայց ավելի լավ է հանդիպել, քան առհասարակ չհանդիպել: Կարծում եմ, որ բանակցությունների ժամանակ կողմերն առայժմ չեն քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները, ուստի հանդիպումներն անարդյունավետ են»,-ասաց ռուսաստանցի փորձագետը:
Պ. Ֆելգենգաուերի խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ է, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը՝ բավական բարձր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/17/felgengauer/2432678
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել