Եթե գործընկերների հետ ընթրիքի եք պատրաստվում կամ որևէ կարևոր մեկի հետ հանդիպման համար գինի պետք է ընտրել, ապա այս հոդվածը Ձեզ օգնության կգա: Մի բաժակ լավ գինի վերցրեք և սկսեք ընթերցել:

1. Կարմի՞ր, թե՞ սպիտակ գինին է ավելի շատ ալկոհոլ պարունակում:

Որպես կանոն, կարմիր գինին ավելի շատ ալկոհոլ է պարունակում: Եթե Ձեզ ավելի թույլ գինիներն են դուր գալիս, ապա ընտրեք սպիտակը կամ 13%-անոց կարմիրը: Եթե նախընտրում եք առավել թունդ գինի, ապա վստահորեն ընտրեք 13,5% և ավելի ալկոհոլ պարունակողները: Քաղցր գինիները սովորաբար պարունակում են ավելի քիչ, քան 10.5% ալկոհոլ:

2. Բաժակները նշանակություն ունե՞ն:

Անխոս: Որոշ մարդիկ նախընտրում են բարձր բաժակներ՝ կարճ ոտքով, որպեսզի խուսափեն մատնահետքերից: Դրանցում հրաշալիորեն տարածվում է բույրը, իսկ ավելի լայն, առանց ոտքի բաժակը հրաշալի տարբերակ է, եթե պլանավորում եք պիկնիկի գնալ:

3. Հարկավո՞ր է սառեցնել գինին:

Բոլոր տեսակի գինիները շատ ավելի լավ է սառը խմել: Եթե շիշը տաք լինի, գինին կփրփրի: Սպիտակ գինիները, ինչպիսիք Շարդոնեն կամ Կոտ դյու Ռոնն են, ավելի լավ է շշում պահել շուրջ 20 րոպե, որպեսզի բույրը բացվի: Նկուղի մոտ 12º C ջերմաստիճանը իդելական է բոլոր կարմիր գինիների համար: Հիմնական կանոնը սա է. կարմիր կամ սպիտակ գինու շիշը սառնարանում պահեք բացելուց առաջ՝ 25 րոպե շարունակ:

4. Ինչքա՞ն ժամանակ է կարելի գինին պահել բացելուց հետո:

Սպիտակ գինիները համը չեն կորցնում բացելուց հետո երկու օրվա ընթացքում: Կարմիր գինիները սկսում են փոփոխությունների ենթարկվել արդեն մեկ օր անց: Եթե գինին երիտասարդ է և թունդ, ապա այն կարող է Ձեզ դուր գալ անգամ երկրորդ կամ երրորդ օրը: Աղանդերային գինիները բացելուցհետո կարելի է պահել մեկ կամ երկու շաբաթ շարունակ:

5. Կարո՞ղ եմ երկարացնել գինու պահպանման ժամկետը:

Այո: Մի՛ պահեք գինին տաք մակերես ունեցող իրերի կողքին, օրինակ՝ վառարանի կողքին կամ պատուհանի վրա: Եթե չեք կարողանում շշի պարունակությունը մինչև վերջ ըմպել, ապա դատարկեք մնացածն ավելի փոքր տարայի մեջ: Քիչ թթվածին, պահպանման երկար ժամանակ:

Լայֆհաք. հնարավորության դեպքում Նոր Զելանդիայից գնեք 375 մլ տարողությամբ Սովինյոն Բլանկ, ըմպեք դրա պարունակությունը, այնուհետև շիշն օգտագործեք այլ գինիների պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել