Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ 25 օր տևած «Արդարության երթ»-ից ու շուրջ 2 միլիոնանոց հանրահավաքից հետո ընդդիմությունը պատրաստվում է շարունակել բողոքի ակցիաներն ընդդեմ երկրի ղեկավարության։

Քըլըչդարօղլուն նաև նշել է, որ իրենց նպատակը Էրդողանին պաշտոնանկ անելն է։
Քայլերթով երկրի ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնել պատգամավոր Էսին Բերբերօղլուի կալանավորման առնչությամբ, որին իշխանությունները մեղադրում են պետական գաղտնիքներ բացահայտելու համար և դատապարտել են 25 տարվա բանտարկության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել