Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ապահովել ԼՂ հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրի և դրա իրականացման վերաբերյալ քննարկում: Այդ մասին RIA Novosti գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«(Հուլիսի 11-ին Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով) հանդիպմանն առաջարկվել է հանդիպում անցկացնել պետությունների նախագահների մակարդակով: Արտգործնախարարները, բնականաբար, պետք է այդ առաջարկը համաձայնեցնեն պետությունների ղեկավարների հետ: Հանդիպումները կարևոր տարր են հակամարտության կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Մամեդյարովը:

«Այդ հանդիպումները չպետք է անցկացվեն հանդիպումների համար։ Եթե կազմակերպվում է հանդիպում նախագահների մակարդակով, կարծում եմ, անհրաժեշտ է ապահովել համանախագահների կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման ծրագրի և դրա իրագործման քննարկում»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել