Bravo.am-ը գրում է.
 Դավիթ Սեխպեյանը եւ Նարինե Պողոսյանն ավելի քան 1 ամիս է՝ վայելում են ծնող լինելու բերկրանքը: Ամերիկաբնակ դերասանը BRAVO.am-ին է տրամադրել դստեր՝ Օլիվիա Լիվի առաջին լուսանկարներն ու պատմել է նրա մասին:  

«Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհի բոլոր զգացմունքներն ու զգացողություններն ապրեք միեւնույն ժամանակ եւ միանգամից: Մեկ նախադասությամբ կարելի է ասել, որ դրախտի մի կտոր ես առնում գիրկդ: Եթե կնոջս խենթի պես սիրել, հարգել եւ գնահատել եմ, ապա երեխայի ծննդից հետո այդ զգացմունքները հարյուրապատկվել են: Ավելի շատ եմ զգում Աստծուն սրտիս մեջ»,-BRAVO.am-ին ասել է դերասանն ու հավելել, որ դստեր անվան ընտրությունը կնոջ հետ են կայացրել: Այն խաղաղություն է խորհրդանշում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել