Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին նոր պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների և զինվորականների դեմ, որոնք կարող են առնչություն ունենալ վերջին ամիսներին Սիրիայում կատարված բազմաթիվ քիմիական գրոհների հետ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար (ԱԳՆ) Բորիս Ջոնսոնը՝ ԵՄ-ի ԱԳՆ-երի ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո:

Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ բազմիցս ներկայացրել Է տեղեկատվություն, որը հաստատվել Է նաեւ ՌԴ-ի պաշտպանության նախարարության կողմից, որ Սիրիայում քիմիական գրոհների հետեւում կանգնած են տեղական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այդ կերպ փորձում են հրահրել Արեւմուտքի ռազմական ինտերվենցիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել