Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Պայթյունի հետևանով 17 թուրք զինվոր է վիրավորվել, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հաքքարին համարվում է քրդերի և թուրքական զինուժի բախման գլխավոր օջախներից մեկը, տարիներ շարունակ տևող բախումներն ու պայթյուններն այստեղ չեն դադարում:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել