Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 18-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:



Երևան քաղաքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել