Հիմա արդեն պարզ ու հասկանալի է, որ ճանապարհներին, խաչմերուկներին տեսախցիկներ և արագաչափեր տեղադրելն ընդամենը բիզնես էր, սովորական բիզնես: Այն ամպագոռգոռ բառերն ու մտքերը, թե դրանք առաջին հերթին միտված են վարորդների և ուղևորների կյանքը փրկելուն, սուտ է, մեծ սուտ: Ես էլ եմ այս թեմային անդրադարձել, հիմա էլ չեմ զլանա ու կանդրադառնամ: Հայաստանում, մեկ տարվա կտրվածքով, ավտոպատահարներից զոհվում ու հաշմանադամ է դառնում ավելի շատ մարդ, քան մի քանի տարի միասին վերցված սահմանում... Այդ արագաչափերը 130 կմ ճանապարհի վրա լուծում են ընդամենը 500-600 մետր ճանապարհի հարց: Պարզապես դրանք թակարդներ են անծանոթների համար, իսկ ճանապարհին քաջատեղյակները, հասնելով արագաչափին, իջեցնում են արագությունը (ինչպես ես), հետո նորից բարձրացնում... Պետավտոտեսուչներն էլ, մեղմ ասած, իրենց տեղում չեն: Դարանակալում ու սպասում են հերթական զոհին, պլանը կատարում ու գնում... Այդքան օգնականներ ու խորհրդականներ կան, մի՞թե մի խելքը գլխին խորհուրդ տվող չկա վարչապետին, որպեսզի նախ ճանապարհային նշաններով, գծանշաններով, վտանգավոր հատվածների նախազգուշական նշաններով լցնի ճանապարհները, հետո էլ այս լուսավոր դարում տեղադրեն մի այնպիսի համակարգ ճանապարհների երկայնքով, որ վարորդը որտեղ էլ արագությունը բարձրացնի, նույն պահին ֆիքսվի... Չասեք՝ գումար չկա, մինչ ապրիլյան պատերազմն էլ ասում էիք՝ գումար չկա տեսանկարահանող սարքեր տեղադրելու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել