Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող լիովին վերահսկել ճակատագիրը, սակայն ինքը մտադիր է անել այնպես, ինչպես ասել է ժողովրդին։

Աշնանը Բունդեսթագի ընտրություններում իր՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն բլոկի հաղթանակի դեպքում Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչ 2021 թվականը։ Այս մասին նա ասել է ARD հեռուստաալիքի եթերում։

Տարեսկզբին Մերկելը դարձել էր բլոկից կանցլերի միակ թեկնածուն։ Բլոկի հաղթանակի դեպքում նա կանցլեր կդառնա չորրորդ անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել