Ռադիոալիքի երկարությունը, որը կապում է նոութբուքը, պլանշետը կամ սմարթֆոնը, 12 սմ է:Եթե Դուք ուզում եք, որ Ձեր տնային ինտերնետն արագ աշխատի, սովորեք Wi-Fi-ի արագությունը եռապատկելու այս հնարքները: Ինչպես արագացնել տնային Wi-Fi-ը:

  1. Wi-Fi հաղորդիչը տեղավորեք տան կենտրոնում Այդ դեպքում ալիքները հավասարապես կտարածվեն բնակարանի բոլոր անկյուններում:
  2.  Հաղորդիչը պետք է բարձր դիրքում լինի Հաղորդիչը երբեք մի՛ տեղավորեք հատակին: Այդ դեպքում ձեր ինտերնետի անհրաժեշտ ալիքների մեծ մասն անցնում են ներքևի հարևանին:
  3.  Հաղորդիչից հեռու պահեք բոլոր էլեկտրասարքավորումները Հեռուստացույցը կամ համակարգիչը ոչ մի դեպքում չպիտի գտնվեն հաղորդիչին մոտ: Դրանք նվազեցնում են ինտերնետ ալիքների քանակը:
  4.  Խաղացեք ալեհավաքի հետ Եթե Wi-Fi հաղորդիչի վրա երկու ալեհավաք կա, ապա նրանցից մեկը պահեք հորիզոնական, իսկ երկրորդը՝ ուղղահայաց դիրքով:
  5. Wi-Fi ազդանշանի քարտեզը Գոյություն ունեն հատուկ հավելվածներ, որոնք ցույց կտան ինտերնետի ալիքների տարածվածության քարտեզը բնակարանում: Ներբեռնելով նման հավելված՝ կարելի է հասկանալ, թե որտեղ է հաղորդիչը տեղադրելու համար ամենահարմար վայրը և ինչու բնակարանի որոշ հատվածներում գրեթե երբեք չի բռնում Wi-Fi-ը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել